Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Երբեմն բավարար է նաև ութ մարդու ընդվզումը

Երբեմն բավարար է նաև ութ մարդու ընդվզումը
22.12.2013 | 18:30

Հաճախ մենք ընդդեմ իշխանությունների, ընդդեմ ապօրինությունների կազմակերպված ակցիաները դիտարկում ենք մարդկանց թվաքանակով և, ելնելով դրանից՝ անում համապատասխան եզրակացություններ:

Այս տարվա նոյեմբերի 29-ին, 77 տարեկանում, Փարիզում, կյանքից հեռացավ ռուս հայտնի բանաստեղծ, թարգմանիչ, իրավապաշտպան Նատալյա Գորբանևսկայան: Նա 1968 թվականի օգոստոսի 25-ին մասնակցել է Չեխոսլովակիա սովետական զորքերի ներխուժման դեմ կազմակերպված ցույցին, ավելի ուշ՝ ազատազրկվել:

Նատալյա Գորբանևսկայան նյութեր է պատրաստել այն մարդկանց դատավարությունների մասին, որոնք իր հետ եղել են Կարմիր հրապարակում և ազատազրկվել:

Հետաքրքիր են Նատալյա Գորբանևսկայայի հետևյալ դիտարկումները. «Եթե ութ մարդ է գտնվում, որոնք բողոքում են Չեխոսլովակիա սովետական զորքերի ներխուժումից, ապա դա նշանակում է, որ ոչ բոլորն են համաձայն դրան: Եթե «Լրատուն» գրում է նրանց մասին, ում դատել են, ապա դա նշանակում է, որ ոչ բոլորն են մոռացել նրանց»:

«Լրատուի» առաջին համարը, որը Գորբանևսկայան ավարտել է 1968 թվականի ապրիլի 30-ին, երկու ամիսը մեկ անգամ հաղորդում էր լրատվություն բանտարկությունների և դատավարությունների մասին, որոնց մի քանի տարի առաջ նա նվիրել էր ամբողջական հատորներ (երբեմն տարածվում էին ոչ թե ժողովածուները, այլ՝ առանձին փաստաթղթերը): Դրանք պարունակում էին տեղեկություններ 1966-1968 թվականների գործընթացների մասին, Խաուստովի և Դելոնի, Գինզբուրգի, Գալանկովի, Լաշկովի և Դոբրովսկու մասին:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ